«Պետք է հնարավորինս արագ կազմակերպել զորահավաք և մոբիլիզացիոն ռեսուրսներ ուղարկել Արցախ». Հոխիկյան
«Նիկոլ Փաշինյանը արդեն որերորդ անգամ խոստովանում է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների ու ագրեսիայի՝ որպեսզի ոչնչացնի նաև 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը։ Փաստացի ՀՀ վարչապետն ընդունում է, որ թշնամին խաղաղության նպատակ չունի, այդ պարագայում դու ինչո՞ւ ես ամեն կերպ ձգտում այդ խաղաղության»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը:
Վերջինս նաև անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառմանը, որտեղ Թորոսյանը նշում էր, թե մենք պետք է ամեն գնով խաղաղությունը պահպանենք:
«Ո՞րն է այդ ամեն գնով-ը, Արցախը մաս-մաս հանձնե՞լը, թե ՀՀ բնակավայրերից հրաժարվելը»,-գրել է Հոխիկյանը:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ռուսները չեն հստակեցրել իրենց պարտավորությունները Արցախում, ինչի հետևանքով մենք խնդիրներ ենք ունենում։
Ո՞վ է այդ պարտավորությունների հստակեցման պատասխանատուն։ Ո՞վ պետք է այդ պայմանավորվածությունը ձեռք բերեր ռուսների հետ՝ մինչև ՀՀ զինված ուժերի դուրսբերումը Արցախից։
Կառուցողական․ հիմա դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ ամեն ինչ ուշ չէ։ Պետք է հնարավորինս արագ կազմակերպել զորահավաք և մոբիլիզացիոն ռեսուրսներ ուղարկել Արցախ։ Պարտադիր չէ, որ այդ խմբերը լինեն ՀՀ ՊՆ ենթակայության տակ։ Մենք իրավունք ունենք օգնելու Արցախի մեր հայրենակիցներին, եթե ռուսներն ի վիճակի չեն կատարել իրենց խաղաղապահ առաքելությունը»,-ընդգծել է Նաիրի Հոխիկյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրառում էր արել` այն վերնագրելով «Խաղաղության գինը»: Գրառումն արձագանք էր գտել նաև ադրբեջանական տիրույթում: Մասնավորապես ադրբեջանական The Azeri Times լրատվականը Twitter-ում կիսվել էր Արսեն Թորոսյանի գրառմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...