Իշխանությունը հրաժարվեց Ալեն Սիմոնյանին ուղեկցող նոր մեքենաներ գնելուց
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց քննարկման ու զեկուցման իշխանությունը վերջնականապես հրաժարվեց Ալեն Սիմոնյանին ուղեկցող նոր մեքենաներ գնելուց։
Խնդիրը, ըստ որոշման հիմնավորման, ոչ թե միջոցների խնայողությունն է, այլ այն, որ ԱԺ-ի պահանջած ամենագնացներն այս պահին Հայաստան անհնար է ներկրել։
««Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, պայմանավորված արտաքին գործոններով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Արդյունքում, կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել ավտոմեքենաների գնման որոշումը և այդ նպատակով հատկացված 54 մլն դրամը կվերադարձնի բյուջե։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...