«Ադրբեջանը պարտավոր է կատարել այս երեք պարտավորությունները». Փաշինյան
Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի, վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 3 առանցքային իրողություն է արձանագրվել․ ԼՂ միավորի գոյությունը, ԼՂ-ում շփման գծի առկայությունը և ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը։
Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը այսօր շատ է թմբկահարում, որ Հայաստանը նոյեմբերի 9-ով ստանձնել է պարտավորություններ։
«Այո, մենք ստանձնել ենք պարտավորություններ և բոլորը կատարել ենք, Ադրբեջանն էլ պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝
1․ ընդունի Ադբրեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը
2․ հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը
3․ հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը ՀՀ-ի հետ ԼՂ կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է
Ադրբեջանը պարտավոր է կատարել այս երեք պարտավորությունները, եթե ոչ, ապա մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...