
Ովքեր են այսօր Արցախում զոհված հայ զինծառայողները

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի դեմ վերջին երկու օրերին սանձազերծած ագրեսիային, գրելով՝
«Ադրբեջանը հայտարարել է «Հատուցում» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերթական ռազմական ագրեսիայի համար հիմք նախապատրաստելով։
Հայաստանի պաշտպանության նախարարությունից եւ դասատու նախարարից ձայն չկա»,- գրել է Զոհրաբյանը։
Նա նաև նշել է, որ զորակոչի ավարտին դեռ 10-15 օր մնացած բոլոր զինվորներին նախօրեին մի քանի ժամում հավաքել, բերել-իջեցրել են բանվորի արձանի մոտ ու չեն հասցրել անգամ շատերի ծնողներին տեղեկացնել։
«Իսկ այսօր ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհվեցին պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից էր, ամուսնացած էր, ուներ 4 երեխա։
Իսկ Գուրգեն Գաբրիելյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի նախկին գյուղապետն էր, ամուսնացած էր եւ մի քանի երեխայի հայր»: