Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին և ներկայացրել դրանց առանձնահատկության պատճառները:
Հայաստանի խորհրդարանի ընտրությունների վերաբերյալ ելույթ ունենալով ԵԽԽՎ ամառային նստաշրջանում՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ դրանք առանձնահատուկ էին մի քանի պատճառով:
Որպես առաջին պատճառ նա մատնանշել է երեք առաջատար ընդդիմադիր կուսակցությունների կողմից կազմակերպված համակարգված ու զանգվածային ընտրակաշառքի սխեման: Ըստ նրա՝ Հայաստանի համապատասխան կառույցները գրեթե ամեն օր հրապարակում էին նշված կուսակցությունների ներկայացուցիչների կամ անդամների ձայնագրությունները, որոնցում խոսվում էր քաղաքացիների ձայները ստանալու նպատակով գումար բաժանելու մասին:
Որպես երկրորդ առանձնահատկություն Ռուբինյանը առանձնացրել է երկրի իշխող կուսակցության դեմ իրականացված զանգվածային ապատեղեկատվական արշավը: Փոխխոսնակն ընդգծել է, որ որոշակի արտասահմանյան երկրներում գրեթե ամեն օր հրապարակվող կեղծ լուրերը հետագայում ներմուծվում և տարածվում էին Հայաստանում՝ հենց այդ ընդդիմադիր կուսակցությունների միջոցով:
Որպես երրորդ և գլխավոր առանձնահատկություն նա նշել է արտաքին միջամտությունը Հայաստանի քաղաքականությանն ու ընտրական գործընթացներին: Արտաքին դերակատարների կողմից կիրառվել են անգամ տնտեսական միջոցառումներ, և այս ամենի նպատակն էր ազդեցություն ունենալ Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա:
ԱԺ փոխնախագահի պնդմամբ՝ Հայաստանի ժողովուրդը, բարեբախտաբար, կատարել է հստակ ընտրություն՝ հակառակ արտաքին միջամտություններին, ընտրակաշառքի բոլոր սխեմաներին և ապատեղեկատվական արշավներին:
«Հայաստանի ժողովուրդը կատարեց հստակ ընտրություն, և այդ ընտրությունը խաղաղությունն ու ժողովրդավարությունն է։ Հայաստանը ընտրեց խաղաղություն և ժողովրդավարություն, և սա նշանակում է, որ Հայաստանը կշարունակի իր ուղին՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակելու և, ամենակարևորը, ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ, հուսանք՝ այս կազմակերպության աջակցությամբ։ Բայց պետք է նաև հասկանալ, որ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, պահանջ՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր համակարգել և իրականացրել են ընտրակաշառքի այս զանգվածային սխեման, և ժողովուրդը պահանջում է արդարադատություն, մեր կուսակցությունը պահանջում է արդարադատություն, և արդարադատությունը պետք է իրականացվի»,- եզրափակել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...