Գյումրիում նախատեսվում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, մարզպետի, դեպարտամենտի և կոմունալ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատակազմերի պատասխանատուները։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
«Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրու համար և վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը մեզ համար առաջնահերթություն է։ Յուրաքանչյուր փողոցի ընտրություն պետք է լինի հիմնավորված, աշխատանքների իրականացումն էլ՝ առանց թերացումների։ Անելիքներ շատ ունենք, պետք է աշխատենք անել հնարավորը տասնամյակներով կուտակված խնդիրներն արագ լուծելու համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարականով 2026-ին նախատեսվում է Գյումրիում 15 կմ ճանապարհահատվածի նորոգում, 2027-ի ճանապարհաշինական աշխատանքներն առավել ընդգրկուն են լինելու՝ կհիմնանորոգվի 25 կմ ճանապարհահատված։
«Մենք այժմ երկու խնդիր ունենք, նախ հստակեցնել ֆրեզավորմամբ նորոգվող ճանապարհահատվածները, այնուհետև քննարկենք և, ըստ առաջնահերթության, նախանշենք այն ճանապարհները, որոնք ամբողջապես կհիմնանորոգվեն 2027-ին, իսկ մինչ հաջորդ տարի, հիմնանորոգվելիք ճանապարհների կոմունիկացիաներն ամբողջապես պետք է վերականգնված լինեն, աշխատանքները պետք է այնպես կազմակերպել, որ հիմնանորոգված փողոցներում ասֆալտապատումից հետո խնդիրներ չլինեն»,- ընդգծել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով բոլոր կառույցների տեղեկատվության ամբողջացումն ու համագործակցված աշխատանքը։
Այնուհետև պատասխանատուները քննարկել են նորոգման ենթակա փողոցներում առկա հիմնախնդիրներն ու լուծման ենթակա հարցերը, յուրաքանչյուր փողոց դիտարկվել է առանձին։
Տվյալների ամբողջացումն ու վերջնական ճշգրտումներն իրականացվելու են առաջիկա օրերին՝ փաստաթղթային լիարժեք փաթեթ կազմելու և Կառավարության ղեկավարին ներկայացնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։Նախա...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...