ՏԵՍԱՆՅՈՒԹ.ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում. Ղահրամանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում, մինչդեռ մարդկանց կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով։
Այս առնչությամբ Մարիաննա Ղահրամանյանը նշել է. «Վաղը ԱՄՆ կոնգրեսում առաջին անգամ կազմակերպվող այդ համաժողովը պարզապես իբրև թե ակադեմիական կամ իբրև թե իրավական քննարկում չէ։ Սա Բաքվի կողմից Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական և քաղաքական արշավի հերթական դրսևորումն է, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պատմական, մշակութային և իրավական հիմքերը, ինչպես նաև ձևավորել միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալումներ` «էթնիկ զտումներ իրականացրած պետության» ընկալումներ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսները պետք է հասկանան, որ Հայաստանը չի ձևացնում, թե երկիր է. Սիմոնյանի աղմկահարույց հարցազրույցը
Այն խարդախությունների քանակը և այն հնարքների քանակը, որոնք փորձել և օգտագործել են մեր դեմ այս նախընտրական քարոզարշավում,...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
ԱԺ-ից հայտարարիր ՝ Իլհամ Ալիև, Դու ստում ես, Ադրբեջանցիները երբեք Հայաստանում չեն բնակվելու.Արեգա Հովսեփյանը՝ Փաշինյանին
«Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ՝ կոչ անելով ԱԺ ամբիոնից հստակ հայտարարություն հնչեցն...
Նարեկ, Կարենիչ, մտել ես արդարանալու ստաբիլ շրջապտույտի մեջ. Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի տարածած տեսանյութում մեղադրանքներ են հնչում Նարեկին՝ արդարացումների փուլ անցնելու և ադրբեջանցիների վերադա...