Բաքվում շարունակվել է հայ գերիների գործի քննությունը
Հունիսի 23-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը, որոնց նկատմամբ Բաքվի ռազմական դատարանը մեղավոր ճանաչեց իբր «խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեղադրանքներով, որոնք կատարվել են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի արդյունքում»: Այս մասին գրում է apa.az-ը:
Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նույն դիրքորոշումն են ներկայացրել նաև գերեվարված Էրիկ Ղազարյանի, Լևոն Բալայանի և Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները։
Գարիկ Մարտիրոսյանը նույնպես չի ընդունել իր մեղքը, սակայն նույն աղբյուրների համաձայն՝ նրա պաշտպանը պահանջել է միայն մեղմացնել Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 30-ին։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...