ԱԱ-2026․ փլեյ-օֆֆի առաջին 6 մասնակիցներն ու պայքարը լքող 4 հավաքականները
Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումների մեծ մասի ավարտից հետո (12 խմբերից 10-ում) արդեն պարզ են այն 6 հավաքականները, որոնք երաշխավորել են իրենց տեղը 1/16 եզրափակիչում։ Մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել Մեքսիկան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան և Արգենտինան։
Միևնույն ժամանակ, հստակեցվել են այն 4 ընտրանիների անունները, որոնք հաստատապես կզբաղեցնեն վերջին՝ 4-րդ հորիզոնականն իրենց խմբերում և դուրս կմնան հետագա պայքարից։ Այդ թիմերն են՝ Հայիթին, Թուրքիան, Թունիսը և Հորդանանը։
Հունիսի 24-ի գիշերը և վաղ առավոտյան կկայանան 2-րդ տուրի եզրափակիչ հանդիպումները K և L խմբերում։
Խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի խաղերը կանցկացվեն Հայաստանի ժամանակով հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում (հաշվի առնելով ժամային գոտիների տարբերությունը՝ հյուսիսամերիկյան երեկոյան հանդիպումները Հայաստանում կդիտվեն հաջորդ օրվա գիշերը կամ վաղ առավոտյան)։
Փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի հունիսի 28-ի երեկոյան։ Չորս հավաքականներ արդեն իսկ ապահովել են առաջին հորիզոնականներն իրենց խմբերում, և հայտնի են 1/16 եզրափակիչում նրանց մասնակցությամբ խաղերի օրերը՝ ըստ Երևանի ժամանակի․
- Գերմանիա – հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը
- Մեքսիկա – հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը
- ԱՄՆ – հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը
- Արգենտինա – հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել
Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելո...
Իրանի հավաքականը Լոս Անջելեսին շնորհակալական նամակ է թողել
Իրանի հավաքականը Բելգիայի հետ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ 5316872404250335715.jpg 69.21 KB Դրանից հետո թիմը...
«Կիլիկիան» գրանցեց հայկական ֆուտբոլի պատմական արդյունքը
«Կիլիկիան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Տարածաշրջանների գավաթի հաջորդ փուլ։ Երկու խաղում տոնած երկու հաղթանակները թույլ տվեցին թիմ...
Հայտնի է Մախաչևի հաջորդ մենամարտի օրն ու մրցակցը
UFC-ն պաշտոնապես հայտարարել է կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ) կազմակերպության գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հաջոր...