Պորտուգալիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ
Աշխարհի 2026 թվականի առաջնության K խմբի երկրորդ տուրի առաջին խաղում, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի «Էն-Էր-Ջի» մարզադաշտում, Պորտուգալիայի ազգային հավաքականը 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։
«Սելեսաոն» հարցերը լուծեց դեռ առաջին խաղակեսում։ Թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: 17-րդ րոպեին Նունու Մենդեշը տուգանայինից կատարած անվրեպ հարվածով կրկնապատկեց առավելությունը, իսկ 39-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-0։
Երկրորդ խաղակեսում պորտուգալացիները չթուլացրին ճնշումը և էլ ավելի մեծացրին հաշվի տարբերությունը։ 60-րդ րոպեին Նեմատովը գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից քիչ առաջ՝ 87-րդ րոպեին, Ռաֆայել Լեաուն խփեց պորտուգալացիների 5-րդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը K խմբի համար նախատեսված է հունիսի 28-ին, Պորտուգալիայի հավաքականը կմրցի Կոլումբիայի, իսկ Ուզբեկստանը ուժերը կչափի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել
Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելո...
Ռոնալդուն նոր պատմական ռեկորդ է գրանցել ԱԱ-2026-ում
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, գոլ խփելով 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությա...
ԱԱ-2026․ փլեյ-օֆֆի առաջին 6 մասնակիցներն ու պայքարը լքող 4 հավաքականները
Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումների մեծ մասի ավարտից հետո (12 խմբերից 10-ում) արդ...
Իրանի հավաքականը Լոս Անջելեսին շնորհակալական նամակ է թողել
Իրանի հավաքականը Բելգիայի հետ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ 5316872404250335715.jpg 69.21 KB Դրանից հետո թիմը...