Ինչու է հենց Ռյուտեն ընտրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաղորդակցվելու և դաշինքի շրջանակում առաջացած լարվածությունը մեղմելու իր կարողության պատճառով։ Այդ մասին, Թրամփի և Ռյուտեի հանդիպումից առաջ, հայտնել է The New York Times-ը (NYT)։
Պարբերականի տեղեկություններով՝ Ռյուտեի այս հմտությունն արդեն դրսևորվել է հունվարին, երբ Թրամփը հայտարարել էր Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին և չէր բացառել ուժի կիրառումը ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի նկատմամբ։ «Մենք չենք կարող օգնել ձեզ, եթե դուք ցանկանում եք զավթել Գրենլանդիան։ Բայց մենք կարող ենք օգնել ձեզ անվտանգության հարցում», - Դավոսում կայացած հանդիպման ընթացքում Թրամփին ասել է Ռյուտեն, ինչպես հայտնել են թերթի աղբյուրները։
Դրանից հետո Ռյուտեն ներկայացրել է Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի արդեն գոյություն ունեցող զորավարժությունների ծրագրերը՝ դրանք ներկայացնելով որպես դաշինքի նոր առաքելություն Արկտիկայում։ Թերթի տվյալներով՝ Թրամփը որոշ ժամանակով հրաժարվել է իր սպառնալիքներից, սակայն կուլիսային բանակցությունները դանիական կողմում առաջացրել են նյարդայնություն և անվստահություն։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...