«Բառացիորեն կուլ են տվել իրենց լեզուն». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր իր թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցով ԱՄՆ-ը ցույց տվեց այլ պետությունների իրավունքների անտեսում, իսկ Չինաստանում ամերիկացի դիվանագետներն այժմ «բառացիորեն կուլ են տվել իրենց լեզուն»՝ վախենալով հասարակության զայրույթից։
Նման կերպ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Փելոսիի՝ Թայվան մեկնելու հետ կապված չինական իշխանությունների կողմից երկրում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսին կանչելը:
«Նա հասկանում է, որ ԱՄՆ-ն իր սադրանքով հերթական անգամ անտեսում է այլ պետությունների իրավունքները: Եվ հիմա, անշուշտ, ամերիկացիների հերթը չէ խոսելու միջազգային իրավունքի հարգման մասին, եթե Վաշինգտոնը խախտել է իր պարտավորությունները Պեկինի նկատմամբ»,- ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...