Վիտալի Բալասանյանը՝ սահմանային իրավիճակի մասին
Այս պահին իրավիճակը շփման գծում կայուն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Բոլոր ուղղություններով էլ իրավիճակը նորմալ է: Գանձասարը սահմանից 100 կմ հեռու է: Հետեւեք պաշտոնական հաղորդագրություններին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ աօգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բերձորի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում․ Baghramyan26
Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է...
Ինչ իրավիճակ է Արցախում․ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայություն...
Արայիկ Հարությունյանը՝ Արցախում, սահմանին տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ ք...