Պաշտպանության բանակը՝ վիրավոր զինծառայողի մասին
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 1-ին վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը: Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքն...
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքն...
Այսօր կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքն...
Փրկարարները հայտնաբերել են սպիտակագլուխ անգղ, որը չէր կարողանում թռչել
Հուլիսի 28-ին, ժամը 16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկա...