«Ռուսաստանը Կոսովոյի պահանջներն անհիմն է համարում և աջակցում է Սերբիային». Պեսկով
Այսօր լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը Կոսովոյի պահանջներն անհիմն է համարում և աջակցում է Սերբիային:
Նա ասել է, որ թեև հակամարտության սրացումից հաջողվել է խուսափել` այն հետաձգվել է մեկ ամսով, այնուամենայնիվ, այստեղ կարևոր է խոհեմություն ցուցաբերել։
«Միաժամանակ, սերբերի բոլոր իրավունքները պետք է հարգվեն», - ընդգծել է Պեսկովը։