«Այցը կունենա լուրջ հետևանքներ». Չինաստանը պատասխանել է ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն ինքնաթիռներն ու ավիակիրներն ավելի մոտ է տեղափոխում Թայվանին, քանի որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին կարող է այցելել կղզի, հայտնում է Nikkei Asia-ն։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Թայվանական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին կարող է այցելել Թայվան։
ՉԺՀ-ն պատասխանել է՝ հայտարարելով, որ այցը կունենա «լուրջ հետևանքներ», և որ Չինաստանը վճռական քայլեր կձեռնարկի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Փելոսին, որը զբաղեցնում է ԱՄՆ կառավարության հիերարխիայի երրորդ կարևորագույն պաշտոնը, ծրագրում է օգոստոսին այցելել Թայվան։ Այս մասին հայտնել են Financial Times եւ Politico թերթերը։ Հրապարակումների համաձայն՝ նա պատրաստվում էր այց կատարել դեռ ապրիլին, սակայն չեղարկել է այն կորոնավիրուսի պատճառով։ Այս այցը կլինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի 25 տարվա ընթացքում առաջին այցը կղզի։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...