Նեյմարին սպառնում է երկու տարվա ազատազրկում
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, նրա հորը եւ «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելին ու Խոսեպ Մարիա Բարտոմեուին ներկայացվել է մեղադրանք կոռուպցիայի գործով, հաղորդում է իսպանական El Pais-ը։ Դատավարությունը կսկվի հոկտեմբերի 17-ին Բարսելոնայում։
Դատական հայցը ներկայացրել էր բրազիլական DIS ընկերությունը, որին պատկանել է Նեյմարի տրանսֆերային իրավունքի 40 տոկոսը, երբ նա հանդես է եկել բրազիլական «Սանտոսում»։
DIS ընկերությունը համարում է, որ Նեյմարը, նրա ընտանիքը եւ «Բարսելոնայի» ղեկավարությունը տրանսֆերի ժամանակ դիմել է խարդախության եւ պահանջում է 150 միլիոն եվրո փոխհատուցում։ DIS-ը եւ դատախազությունը համարում է, որ Նեյմարը եւ նրա հայրը 2011 թվականին «Բարսելոնայի» հետ կնքել են երկու պայմանագիր՝ անտեսելով փաստը, որը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքն արդեն պատկանել է «Սանտոսին»։
Դատախազությունը Նեյմարի համար պահանջում է երկու տարվա ազատազրկում եւ 10 միլիոն եվրո տուգանք։