Հյուսիսային Կորեան պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ռազմական բախմանը

Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման։ Այս մասին Կորեական պատերազմի (1950-1953թթ․) ավարտի 69-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը հայտարարել է ՀԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը։
 

Իր խոսքով՝ հարձակման փորձի դեպքում Հարավային Կորեայի բանակը կոչնչացվի։

 

«Եթե հարավկորեական ռեժիմն ու ռազմական ավազակները մտածում են հարձակվել մեզ վրա և կարծում են, որ կարող են կանխարգելիչ նպատակներով չեզոքացնել կամ ոչնչացնել մեր ռազմական հզորությունը, ապա սխալվում են», - ասել է նա:

Քաղաքականություն