ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. Մեծ հերթեր՝ գազաբալոնների լիցենզավորման համար. ինչ է սպասվում հերթագրված վարորդներին օգոստոսի 1-ից հետո

Հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։ 

 

Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալցակայաններում։ Հերթագրվել համակարգում հնարավոր է միայն 1 (մեկ) անգամ։

 

Հորդորում ենք բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերին, որոնք դեռևս չեն իրականացրել տրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնների վկայագրում, հերթագրվել ցանկացած լիցենզավորված կազմակերպությունում։

Քաղաքականություն