ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարը ջնջել է Հայոց ցեղասպանության մասին գրառումը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը թվիթերյան իր էջից ջնջել է Հայոց ցեղասպանության մասին իր գրառումը:
Նշենք, որ նա աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: և այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչի առիթով էլ գրառում էր արել. «Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ եմ դրել։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին՝ թանգարանում շրջայցի համար»:
Մի քանի ժամ անց ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նախագահը գրառումը ջնջել է, սակայն համացանցում մնացել են գրառման «հետքերը»։ Twitter-ում հայ օգտատերերը բողոք են հայտնել գրառումը հեռացնելու պատճառով և պահանջել կրկին հրապարակել այն:
Նմանատիպ հոդվածներ
Մետրոպոլիտենի աշխատանքը այս պահին դադարեցված է. լրատվամիջոց
Վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի մոտ մարդկանց շարժը չի դադարում, գրում է Mediahub-ը: «Մետրոպոլիտենի աշխատանքը այս պահին...
Սիսիանի ճանապարհ Իրանը կապում է ՌԴ-ի և Վրաստանի հետ՝ որպես այլընտրանք Ադրբեջանին. իրանցի պաշտոնյա
Սիսիանի ճանապարհ Իրանը կապում է Ռուսաստանի և Վրաստանի հետ՝ որպես այլընտրանք Ադրբեջանին: Այս մասին ասել է Իրանի Առևտրի զա...
Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտ ադրբեջանցիները հողային աշխատանքներ են սկսել. Caucasus Heritage Watch
Caucasus Heritage Watch-ը ուշադիր հետևում է Մատաղիս քաղաքի Սուրբ Եղիշե եկեղեցու մոտակայքում իրականացվող հողային աշխատանք...
Euronews-ը և CNN-ը զբոսաշրջիկներին հրավիրում են Հայաստան
Euronews-ը և CNN-ը զբոսաշրջիկներին հրավիրում են Հայաստան: Մասնավորապես, Euronews հեռուստաալիքն իր կայքում զբոսաշրջային բ...