Ադրբեջանում մեղադրել են Հայաստանի ընդդիմությանը «սադրիչ մտադրություններ» ունենալու մեջ

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը հայտնել է, թե  «Հայաստանի ընդդիմությունը լուրջ փորձեր է անում խաթարելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները:
 

Երեքշաբթի ելույթ ունենալով Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների խորհրդաժողովի XXIV նիստում, Նագիևը նշել է, թե որոշ հարևան երկրների տարածքներից մի շարք արմատական ​​շրջանակներ պարբերաբար շարունակում են իրենց գործունեությունը, որն ուղղված է տարածաշրջանում և Ադրբեջանի ներսում կայունությունը և հանգստությունը խաթարելուն:
 

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ «Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերը դեռևս չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և որ այս երկրի ընդդիմությունը լուրջ փորձեր է անում խաթարելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

Քաղաքականություն