«Քանի դեռ Հայաստանը պահում է իր խոսքը․․․․․»․ հայտարարություն՝ Թուրքիայից
Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստը, որի ավարտին կուսակցության խոսնակ Օմեր Չլիքը ասուլիս է տվել՝ անդրադառնալով նաև Հայաստանին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին, փոխանցում է Ermenihaber-ը։
«Քանի դեռ Հայաստանը պահում է իր խոսքը, բանակցությունների անցկացումը կարևոր է, քանի որ այն կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը»,-հայտնել է Չելիքը՝ կրկնելով, որ գործընթացն ընթանում է Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնությամբ ու համակարգմամբ։
Չելիքը հիշեցրել է նախկինում հայ-թուրքական հարաբերությունների ձախողված փորձերի մասին՝ ընդգծելով, որ այս անգամ կարգավորման համար միջավայրն ավելի բարենպաստ է:
Ըստ ԱԶԿ-ի խոսնակի պնդման՝ նախկինում որոշ պետություններ խափանել էին հայ-թուրքական կարգավորման գործընթացը, որպեսզի Հայաստանը և հայկական սփյուռքը դուրս չգան իրենց հսկողությունից։
Հիշեցնելով սույն թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ Չելիքը հայտնել է, որ կան նաև հարցեր, որոնք քննարկելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Նրա խոսքով՝ այդ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում դրանք կնպաստեն գործընթացի առաջխաղացմանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի մասին
Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պ...
Բերձորի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում․ Baghramyan26
Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է...
Ինչ իրավիճակ է Արցախում․ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը...
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից. ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչվա...