Որքան գումար է պահվել պատգամավորներից. Radar
Չնայած ընդդիմադիր պատգամավորների բոյկոտին, նրանց բացակայություններն ԱԺ ղեկավարությունը համարել է անհարգելի, արդյունքում՝ նրանց աշխատավարձից պատկառելի մաս պահվել է։
Radar Armenia-ն ներկայացնում է, թե ովքեր են ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորների 7-յակը և որքան գումար է նրանցից պահում կատարվել։
Արմեն Չարչյան («Հայաստան» խմբակցություն) - լիագումար նիստերից ունի 23 բացակա, պահում է կատարվել 737.397 ՀՀ դրամ, հանձնաժողովի նիստերից ունի 5 բացակա, պահում է կատարվել 162.509 ՀՀ դրամ։
Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցություն) - լիագումար նիստերից ունի 20 բացակա, պահում է կատարվել 857.815 ՀՀ դրամ: Լինելով ԱԺ փոխնախագահ, Սաղաթելյանը ընդգրկված չի եղել մշտական հանձնաժողովների կազմում։
Գեղամ Մանուկյան («Հայաստան» խմբակցություն) - լիագումար նիստերից ունի 20 բացակա, պահում է կատարվել 616.040 ՀՀ դրամ, հանձնաժողովի նիստերից նա ունի 3 բացակա, պահում է կատարվել 96.369 ՀՀ դրամ։
Արմեն Ռուստամյան («Հայաստան» խմբակցություն) - լիագումար նիստերից ունի 18 բացակա, պահում է կատարվել 551.166 ՀՀ դրամ, հանձնաժողովի նիստերից ունի 1 բացակա պահում է կատարվել 30.063 ՀՀ դրամ։
Լիլիթ Գալստյան («Հայաստան» խմբակցություն) - լիագումար նիստերից ունի 18 բացակա, պահում է կատարվել 551.166 ՀՀ դրամ, հանձնաժողովի նիստերից ունի 3 բացակա պահում է կատարվել 94.485 ՀՀ դրամ։
Արթուր Խաչատրյան («Հայաստան» խմբակցություն) - լիագումար նիստերից ունի 18 բացակա, պահում է կատարվել 586.715 ՀՀ դրամ, հանձնաժողովի նիստերից ունի 12 բացակա պահում է կատարվել 383.311 ՀՀ դրամ։
Արթուր Վանեցյան («Պատիվ ունեմ» խմբակցություն) - լիագումար նիստերից ունի 18 բացակա, պահում է կատարվել 558.467 ՀՀ դրամ։ Լինելով խմբակցության ղեկավար, նա ընդգրկված չի եղել ԱԺ մշտական հանձնաժողովի կազմում։ Վանեցյանը, հիշեցնենք, այս տարվա հունիսին վայր դրեց պատգամավորական մանդատը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից. ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչվա...
ԱԱԾ-ն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի մասին
Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պ...
Բերձորի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում․ Baghramyan26
Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է...
Ինչ իրավիճակ է Արցախում․ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը...