Այլ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրի հոսքը վթարային իրավիճակ է ստեղծել. պարեկներն ինքնակամ կարգավորել են երթևեկությունը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրի հոսքը վթարային իրավիճակ է ստեղծել. պարեկներն ինքնակամ կարգավորել են երթևեկությունը
Այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 10։30-ի սահմաններում Երևանում` Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում, ջրախողովակի վթարման պատճառով ջուրն անխնա հոսում էր փողոցով և վթարային իրավիճակ ստեղծում վարորդների…

Այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 10։30-ի սահմաններում Երևանում` Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում, ջրախողովակի վթարման պատճառով ջուրն անխնա հոսում էր փողոցով և վթարային իրավիճակ ստեղծում վարորդների համար։ 

 

 

[b412cbb4b5d303ea9bd9c4102e28262f.jpg]

 

 

 

 

[c5f1dd65f304d68ecd4d0b5d09494e3a.jpg]

 

 

 

Մինչ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիների գալը, նշված վայրով անցնող ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումատակի 1-ին վաշտի ավագ պարեկ Վարդգես Մկրտչյանն ու պարեկ Պետրոս Վահանյանը, ովքեր գիշերային ծառայությունից հետո տուն էին գնում, տեսնելով, որ վարորդները խուճապի են մատնվում և այդ հատվածում ստեղծվում է խցանում, կանգնում և սկսում են կարգավորել երթևեկությունը, ինչի շնորհիվ էլ կարճ ժամանակում վթարված ջրախողովակի պատճառով առաջացած խցանումը վերանում է։ 

 

 

[5ff26d662fe828c76390cf8e4246fc8b.jpg]

 

 

 

[dfe0664c2e76c0cd739492442014a8da.jpg]

 

 

 

 

Պարեկները մոտ 1 ժամ կարգավորում են երթևեկությունը, ապա արդեն ժամանած մյուս պարեկները շարունակում են ծառայությունը։ Վթարված ջրախողովակի մասին արդեն տեղեկացվել են «Վեոլիա Ջուրը» և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ովքեր հայտնել են, որ արդեն աշխատանքներ են սկսվում վթարը վերացնելու ուղղությամբ։ 

 

 

 

[9c13e3afbaa3a27bd84e80ac210fbd65.jpg]

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250