
Հայաստանն ու Իրանը Թուրքիայի խորհրդի կարիքը չունեն. իրանցի պատգամավոր

Հայաստանն ու Իրանը Թուրքիայի խորհրդի կարիքը չունեն: Այս մասին ասել է Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Շահրիյար Հեյդարին:
Նա կրկնել է Ալի Խամենեիի խոսքերն այն մասին, որ Իրանը թույլ չի տա Իրանին և Հայաստանին փակել սահմանը, հաղորդում է Iribnews-ը։
Մատնանշելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիրքը՝ նա շեշտել է. «Սա բազմաթիվ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր Ադրբեջանի հետ, որն ավարտվեց ռազմական առճակատմամբ, սակայն այս հարցը պետք է լուծվի լրջորեն և դիվանագիտական ճանապարհով։ Իրանը միշտ հավատացել է, որ երկու երկրներն այս խնդիրը պետք է լուծեն քաղաքական ճանապարհով»։
Նա նշել է, որ որոշ արտաքին ուժեր ցանկանում են Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան տանող միջանցք ստեղծել, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ պետք է պահպանել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը։
«Հայաստանի հետ ունենք 47 կմ սահման, որի մի մասը Արաքս գետի սահմանն է, և թույլ չենք տա, որ այս սահմանները վնասվեն։ Իրանի և Հայաստանի սահմանը միշտ եղել է անվտանգ, և դրա անվտանգության համար երկու երկրներն էլ փորձում են միջոցներ ձեռնարկել սահմանի նկատմամբ ցանկացած անօրինական տեղաշարժի և ոտնձգության դեմ և չունեն որևէ երրորդ կողմի, օրինակ՝ Թուրքիայի խորհրդատվության կարիքը»,- հավելել է նա: