ԱՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածների մասին
Արտենի գյուղի մոտակայքում երկու օր առաջ տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով հոսպիտալացվածներից երեքի վիճակը գնահատվել է թեթև, և նրանք արդեն դուրս են գրվել։ Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով տուժածների առողջական վիճակը։
«8 հոգի շարունակում է բուժօգնություն ստանալ մարզային բժշկական կենտրոնում։ Նրանց առողջական վիճակը դեռևս գնահատվում է ծանր, ընդ որում՝ նրանցից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- նշեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտենի գյուղի սկզբնամասում բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Ford»-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
ՆԳՆ-ն՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում
Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տե...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են Օրրան...