ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվն ավելացել է
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված բնակիչներից 27 550 քաղաքացի արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն, ինչի մասին «Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ լրագրողներին ներկայացնելով 2023 թվականի տեղահանմանը հաջորդած վիճակագրությունն ու ապաստան հայցողների ընդհանուր տվյալները։
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը հունիսի 9-ին տեղեկացրել էր, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով դիմում է ներկայացրել 39 650 մարդ, որոնցից 27 296-ին շնորհվել է քաղաքացիություն։ Սա նշանակում է, որ մեկ ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց քանակն աճել է 254-ով։ Նելլի Դավթյանը նշեց, որ ներկա դրությամբ ստացվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու ավելի քան 39 000 դիմում, և, չհաշված այս տվյալները, մոտավորապես 12 000 անչափահաս նույնպես արդեն ստացել է անձնագիր։
Ծառայության ղեկավարը հստակեցրեց, որ ներկայում միգրացիոն կառույցներն առնչվում են փախստականների երկու տարբեր խմբերի հետ։ Առաջին խմբում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 000 հայրենակիցները, որոնցից անհատական կարգով դիմումներ չեն հավաքագրվել. նրանց փախստականի կարգավիճակ է հատկացվել գործադիրի՝ 2023 թվականի հոկտեմբերի որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավորման շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։Նախա...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...