Պատահարներ

Ավտոմեքենան հանկարծակի հրդեհվել է և վերածվել մոխրակույտի

Unknown 199 դիտում
Ավտոմեքենան հանկարծակի հրդեհվել է և վերածվել մոխրակույտի

 Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Խաչ կոչվող թաղամասում, դաշտամիջյան հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը hրշեջները մարել են Արտյոմ Դավթյանին պատկանող VAZ 2110 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։   Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

 

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Lրատվականի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատեր Ա․ Դավթյանը նշված հատվածում խոտ հնձելիս նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ահազանգել է 911։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250