ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք երիտասարդը շրջել է Երևանի կենտրոնում, Ծիծեռնակաբերդի տարածքում և ծաղրել հայերին
Ադրբեջանական տելեգրամ ալիքներում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, թե ինչպես է մի թրքախոս երիտասարդ շրջում Երևանի կենտրոնում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, ցույց տալիս գորշ գայլերի հայտնի նշանը։ Նա իր տեսանյութերում հայերի հասցեին ծաղրական արտահայտություններ է հնչեցրել։
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված տեսանյութի սկզբնամասում ենթադրյալ թուրքն ասում է, թե Հայաստանում քայլում է Թուրքիայի դրոշով շապիկն հագին ու իրեն որևէ մեկը ոչինչ չի կարողանում ասել։
«Տեսանյութի երկրորդ հատվածում էլ նշում է, թե Հայաստանի ամենամեծ թատրոնում է, որը եվրոպացիները ճանաչում են ինչպես Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան»,- ներկայացրեց Դավթյանը։
Ներկայացված տեսակադրերը վկայությունն են այն բանի, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ատելության, անհանդուժողականության քաղաքականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ ու ձեռնամարտ է սկսվել
Արդեն 1 ժամից ավելի է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր դա Ծիծեռնակաբերդն է, վաղը կարող է Եռաբլուրը լինել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին համացանցը ցնցվեց թրքահպատակ մեկի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պղծելու տեսարանից։ Ինչ-որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեհաստանում գտնվող ուկրաինացին հրաժարվել է լեհին մի ափսե ապուր տալ
Լեհաստանում գործող բարեգործական կազմակերպություններից մեկում աշխատող ուկրաինացին հրաժարվել է լեհին մի ափսե ապուր տալ։ Ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարգարիտա Սիմոնյանի ինքնամոռաց պարը՝ Աբրահամ Ռուսսոյի երգի ներքո
Մարգարիտա Սիմոնյանն ինքնամոռաց պարել Է Աբրահամ Ռուսսոյի մասնավոր երեկույթի ժամանակ։ RT-ի ուրախ ու անհոգ գլխավոր խմբագիրն...