«ՌԴ զորքի դուրսբերումից հետո Կիևը հրաժարվել է պայմանավորվածությունից». Պուտին
Ցանկացած բանակցությունների արդյունքը կախված է ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու կողմերի ցանկությունից. «Մենք այսօր տեսնում ենք, որ Կիևի իշխանությունները նման ցանկություն չունեն»: Այս մասին ասել է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում՝ կոնֆլիկտի վերաբերյալ հարցին ի պատասխան։
«Մարտի վերջին Ստամբուլում կայացած բանակցություններում Մոսկվան և Կիևը «իրականում համաձայնության են եկել, մնում է միայն նախաստորագրել այն», սակայն Ուկրաինայի կենտրոնական շրջաններից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Կիևի իշխանությունները հրաժարվել են իրականացնել պայմանավորվածությունը»,–ասել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինն ասել է, որ հակամարտող կողմերի միջև բանակցությունների համար միջնորդի պատրաստակամություն հայտնում է ոչ միայն Թուրքիան, այլ նաև Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչի համար Ռուսաստանը երախտապարտ է նրանց։
Նմանատիպ հոդվածներ
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել` ուղղված տարածաշրջանային խաղաղության խաթարմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարութամբ՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմ...
ԿԱՐևՈՐ. Միրզոյանն ու Բայրամովը վաղը կհանդիպեն
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախա...
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ -ի ներկայացուցիչների բանակցությունները
Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ հացահատիկի խ...