«Մոտակա ամիսները լինելու են ամենավճռականը մեր գոյության համար». Աբովյան
Քաղաքական վելրուծաբան Արման Աբովյանի խոսքով, Հայաստանի շուրջ գեներացվում եմ շատ կարեւոր գործընթացներ, որոնք սրընթաց մոտեցնում են անդառնալիության կետը՝ Հայաստանի և Արցախի ֆիզիկական գոյության սահմանը։
«Եկեք պարզապես շիտակ նայենք փաստերին։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստան են ժամանել Իրանի անվտանգության և հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ, մի քանի օր անց էլ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ЦРУ-ի ղեկավարները և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։ Զուգահեռ ընթանում են թուրք-հայաստանյան բանակցությունները։ Զուգահեռ Ադրբեջանի ղեկավարությունը անցնում է ակնհայտ շանտաժի՝ (ընդ որում, մեղադրելով նաեւ ռուսներին) սպառնալով վերսկսել պատերազմը Հայաստանի և Արցախի դեմ։ Դրան գումարած Ադրբեջանը կտրուկ ակտիվացնում է ամենաբարձր մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի հանդեպ։ Կարեւոր է ընդգծել, որ Ադրբեջանը փաստացի պահանջում է լիարժեք զինաթափել Արցախը»,-ասաց Աբովյանը։
Վերջինս ընդգծում է, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի վերջնական նպատակն է՝ լիովին ոչնչացնել Արցախը, որից հետո ականատես կլինենք Հայաստանի մասնատման գործընթացին։
«Դե պարզ է, որ այդ գործընթացը անվանելու են դեմարկացիա, դելիմիտացիա կամ կոմունիկացիաների վերաբացում։ Սակայն դա էականորեն բան չի փոխի, քանզի Հայաստանը այս պարագայում զիջելու է Ադրբեջանին հայաստանյան ինքնիշխան ստրատեգիկ տարածքներ։ Բայց ամենազավեշտալին նա է, որ այս իշխանությունը, նույնիսկ զիջելով ամեն ինչ՝ դիմացը ակնկալելով ստանալ խաղաղություն, իրականում կտրուկ ավելացնում է նոր պատերազմի հնարավորությունը, քանզի հաշվի չի առնում թուրքերի ստրատեգիկ նպատակը` ցամաքով ուղիղ սահման ունենալ Ադրբեջանի հետ։ Իսկ ամենաահավորն այն է, որ գրեթե բոլոր խոշոր խաղացողները կառուցում են իրենց քաղաքականությունը այն տրամաբանության մեջ, որ Հայաստանը լիովին հրաժարվել է իր ինքնիշխանությունից։ Եվ համաձայն այս իրողության, բոլոր խաղացողները իրենց նպատակներին հասնելու համար ուղղակի անտեսելու են Հայաստանի Հանրապետություն քաղաքական միավորին։ Այս մոտակա ամիսները լինելու են գրեթե ամենավճռականը մեր գոյության համար։ Եվ սա բնավ չափազանցություն չէ»։
Աբովյանն ընդգծում է, որ այսօր Թեհրանում հանդիպելու են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները և որոշելու են ամբողջ տարածաշրջանի իրական ապագան։ Փաստացի ականատես ենք լինում տարածաշրջանային «Պոտսդամի» համաժողովի նման մի գործընթացի՝ իսկ մենք շարունակում ենք գտնվել թրքահաճո և ադրբեջանամետ թմբիրի մեջ, խորապես թքած ունենալով՝ ինչ կլինի մեր հետ վաղը։
Նմանատիպ հոդվածներ
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել` ուղղված տարածաշրջանային խաղաղության խաթարմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարութամբ՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմ...
ԿԱՐևՈՐ. Միրզոյանն ու Բայրամովը վաղը կհանդիպեն
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախա...
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ -ի ներկայացուցիչների բանակցությունները
Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ հացահատիկի խ...