Մոսկվան հաստատում է` Մուրադովը Ուկրաինայում է
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովն այժմ գտնվում է Ուկրաինայում՝ ղեկավարելով այստեղ կռվող երեք խմբավորումներից մեկը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ «Արևելք» խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամանատարական կետում զեկուցել է ընթացիկ իրավիճակի և պատասխանատվության գոտում հակառակորդի ջախջախմանն ուղղված մարտական առաջադրանքների կատարման մասին»։
«Այն մասին, որ «Արևելք» խմբավորման հրամանատարը Ռուստամ Մուրադովն է, նախկինում չէր հաղորդվում», - հիշեցնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Մուրադովը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությունն իրականացնում էր շուրջ 10 ամիս՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021-ի սեպտեմբերի 9-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից. ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչվա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատա...