ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Թբիլիսիում
Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։
ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում․ տևել է մոտ 3 ժամ
Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում․ տևել է մոտ 3 ժամ։ Երկկողմ բանակցություններից...
Վրաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը
Վրաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Թբիլիսիում ընթացող ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի...
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանի ազատագրական բանակը՝ մարտական հրաձգությամբ, վարժանքներ է անցկացնում Թայվանի հետ սահմանին. ԶԼՄ
Չինաստանի ժողովրդական հանրապետության ազատագրական բանակը՝ մարտական հրաձգությամբ, վարժանքներ է անցկացնում Թայվանի արեւելյա...