Մահվան ելքով վրաերթ Արարատում․ 17-ամյա աղջիկը տեղում մահացել է
Այսօր, հուլիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոսկետափ գյուղի կամուրջ և, չհասած կամուրջ, հայտնաբերել է դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 25 կմ-ում Ոսկետափ գյուղի վարչական շրջանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Ալվարդ Ա․-ին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմաց վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահ...
ՀՐԱՏԱՊ․ «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկ...
ԱՄՆ–ից հրահանգել են պարզել հարցը. բացահայտվել է Քանաքեռում տեղի ունեցած սպանության պատճառը
Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության և 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Տեցի կռուգ»-ում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր, հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգա...