Փոքրիկներն արթնացել են աչքերի այրվածքներով. ինչ է կատարվել ՌԴ-ի առողջարանում

Մերձմոսկովյան «Կրատովո» առողջարանում երեխաներն ամբողջ գիշեր քնել են քվարցի լամպը միացրած, ինչի պատճառով ստացել են աչքերի այրվածքներ։ Հաստատության ղեկավարությունը ծնողներից թաքցնում է կատարվածը, հայտնում է Readovka-ն։ 

 

Միջադեպը եղել է հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը։ Ծնողները ոստիկանությունում հաղորդում են տվել հանցագործության մասին եւ երեխաներին վերցրել առողջարանից։ Նշվում է, որ այս հաստատությունը էլի է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրում, այնտեղ երեխաների նկատմամբ կիրառված ծեծի ու բռնության դեպքերով։ Թե ինչու չի փակվում այն, դեռեւս անհայտ է։ 

 

Քվարց լամպերը հիմնականում օգտագործում են բուժհաստատություններում ինֆեկցիաների վերացման համար։ Այն միացնում են խիստ սահմանված ժամանակում եւ դուրս գալիս տարածքից։

 

Քաղաքականություն

Պատահարներ