Եվրոպական պաշտոնյաները որոշել են պատժել ՀՀ իշխանություններին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած հայաստանյան պատվիրակությունը եվրոպացի գործընկերներին կուլիսներում 3 առաջարկ է արել՝ հայանպաստ քայլերի եւ հայտարարության, մասնավորապես՝ գերիների վերադարձին վերաբերող։ Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրն ասում է, որ միջազգային գործընկերները ծանոթացել են մեր պատգամավորների ներկայացրած առաջարկներին, պատրաստած տեքստին, ասել են, որ առարկություններ չունեն, բայց ոչ մի հարցում չեն պաշտպանելու հայկական շահը, քանի դեռ Հայաստանը չի կողմնորոշվել՝ Եվրոպայի՞ հետ է, թե՞ Ռուսաստանի։
Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների քայլերի մեջ եվրոպական պաշտոնյաներն իրենց «գցելու» փորձեր են տեսնում եւ որոշել են պատժել։ Առնվազն մղել, որ Հայաստանը վերջնական որոշում կայացնի, թե որտեղ է ինքը, եւ Ռուսաստանի հետ կապերն ամբողջությամբ խզի։ ԵԽԽՎ մեկնած պատվիրակներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց»։
Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատա...
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհա...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...