Պուտինը Իրան է գնալու. որն է բանակցությունների թեման
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Իրան։ Այդ մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ-Ռեզա Փուր-Ռահիմին: Նրա խոսքով՝ բանակցությունների թեման լինելու է տնտեսական կապերի ընդլայնումը։
Պատգամավորն ասել է, որ Իրանի նախագահի վերջին այցը Ռուսաստան դրական լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին, ստորագրվեցին բազմաթիվ պայմանագրեր։
«ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների համատեքստում Ռուսաստանն էլ ավելի շահագրգռված է Իրանի հետ համագործակցությամբ»,- ասել է Փուր-Ռահամին։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ -ի ներկայացուցիչների բանակցությունները
Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ հացահատիկի խ...
ԿԱՐևՈՐ. Միրզոյանն ու Բայրամովը վաղը կհանդիպեն
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախա...
«Վերելակը չի ընկել». «Արթմեդ» բժշկական կենտրոնի փոխտնօրենը` ողբերգական դեպքի մասին
Քիչ առաջ, հղում անելով shamshyan.com լրատվականին հայտնեցինք, որ «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել է, ընկել, իսկ հորանում հայ...
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...