Կենսաթոշակները մինչև 6 հազար դրամով կբարձրանան․ նախարար
Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք 2023 թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը կառավարության նիստում»,-ասել է Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ հիմա աշխատանքային կարգով քննարկում են 2023 թվականի բյուջեն:
«Նախատեսված է կենսաթոշակի մինչև 6 հազար դրամ բարձրացում՝ 2 փուլով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այլ միջոցառումներ ևս նախարարությունում քննարկվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհա...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատա...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...