Շրի Լանկայի նախագահը հրաժարական է տվել

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնել են երկրի վարչապետի գրասենյակից։
 

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեին ասել է, որ թողնում է իր պաշտոնը, համաձայն ավելի վաղ արված հայտարարությունների, հայտնում է Reuters-ը։

 

Ավելի վաղ Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Կարու Ջայասուրիան հայտարարել է, որ նախագահը հրաժարական կտա հուլիսի 13-ին բողոքի ցույցերի ֆոնին։

Քաղաքականություն

Պատահարներ