Շրի Լանկայի նախագահը՝ հրաժարականի մասին
Շրի Լանկայի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսան հուլիսի 13-ին հրաժարական կտա երկրի ղեկավարի պաշտոնից: Վկայակոչելով երկրի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապ Աբեյվարդենին՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Newswire լրատվական պորտալը։
Ըստ այդ տվյալների ՝ Ռաջապաքսան խոսնակին տեղեկացրել է իր համապատասխան որոշման մասին։
Շրի Լանկայում ցուցարարները, որոնք ավելի վաղ ներխուժել էին վարչապետի նստավայր, հրկիզել են կառավարական շենքը:
Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով գործող նախագահի հրաժարականը։ Նրանք ներխուժել են Ռաջապաքսի նստավայր։ Ցույցերի ֆոնին վարչապետ Վիկրամասինգհեն համաձայնել է լքել պաշտոնը։
Բողոքի ակցիաները, որոնց հանգեցրել է երկրում ֆինանսատնտեսական բարդ իրավիճակը, կղզում չեն դադարում ապրիլի սկզբից:
Վիկրամասինգհեի խոսքով ՝Շրի Լանկան արտարժույթի, վառելիքի և նավթամթերքի, պարարտանյութերի, բնակչության որոշակի խմբերի սննդամթերքի և դեղամիջոցների լուրջ պակաս է զգում: Նրա գնահատմամբ ՝ տնտեսական ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարելու համար կպահանջվի երեք տարի կամ նույնիսկ ավելին։
Նմանատիպ հոդվածներ
Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 103-ի. տուժել է 11 լրագրող
Շրի Լանկայում զանգվածային ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 103-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել է News First լրատվակա...
Արցախին վերաբերող նավիգացիոն համակարգերի հրապարակումները մեծ մասամբ քարոզչական բնույթ են կրում. Նաիրի Հոխիկյան
Օրերս Արցախից անհանգիստ հարցադրումներ եմ ստանում, թե գեոլոկացիոն ծառայությունները, հատկապես Google maps-ը իր քարտեզներու...
Զելենսկին պաշտոնանկ է արել դեսպաններին
Վլադիմիր Զելենսկին դիվանագիտական պաշտոններից ազատել է Հունգարիայում, Նորվեգիայում, Չեխիայում և Հնդկաստանում Ուկրաինայի դ...
Հյուսիսային Կորեան մի շարք հրթիռներ է արձակել
Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ից հերթական հրթիռի արձակման մասին։ Ենթադրաբար, դրանք իրականացվել են բազմակի արձակման...