Երևանի մոտ կա բլուր, որն ի տարբերություն Հատիսի, արդեն գլխատել են․ Ուսնունց

Երեկ Հատիս լեռան վրա մեկնարկեց Հիսուսի արձանի շինարարությունը, որը կտևի մոտ 3 տարի։ Ուշադիր հետևելով Քրիստոսի արձանի շուրջ վերջին շրջանում ծավալված հանրային քննարկմանը՝ քաղաքացիները տարբեր դիտարկումներ են անում։ 

 

 Skill - Event Marketing Company-ի ղեկավար Սերգեյ Ուսնունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 

«Երևանի մոտ կա բլուր (լեռ)։
Նրան, ի տարբերություն Հատիսի, արդեն գլխատել են։ Այնտեղ բաց եղանակով կամ ավազ են արդյունահանում կամ մարախիճ։ 
Քամին փոշու տեսքով հարյուրավոր տոննա ավազ է բերում Երեւան։ Մենք և մեր երեխաները դա շնչում ենք: Հազարավոր երեւանցիներ, այդ թվում՝ բոլոր նրանք, ովքեր հիմա լուրջ կամ հեգնական գրառումներ են անում գոյություն չունեցող Քրիստոսի արձանի մասին, անցնում են այս տեսարանի կողքով։
Անցնում են պաշտոնյաներ, դատախազներ, քաղաքական գործիչներ, ՏՏ ոլորտի մարդիկ, հացթուխներ ու փականագործներ։
Կա՞ պատկերացում, թե ինչու՞ հանրային քննարկում չկա: Ի՞նչն է սխալ»,- գրել է Ուսնունցը։ 

Քաղաքականություն

Պատահարներ