
Զելենսկին այցելել է Ուկրաինայի առաջնագծեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դնեպրոպետրովսկի մարզi ուկրաինական զորքերի առաջավոր դիրքեր։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրությունում, որը տարածվել է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի կայքում։
«Դնեպրոպետրովսկի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է մեր երկրի պաշտպանների առաջպահ դիրքեր: Պետության ղեկավարը զրուցել է զինվորականների հետ և շնորհակալություն հայտնել ծառայության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ զելենսկին զինվորականներին պետական պարգևներ է հանձնել: