
Ծառուկյանը Մոսկվայում 10 հեկտար տարածք է ցանկանում գնել, ինչի համար է այն. «Ведомости»

Messier Group ընկերության հետ կապակցված Messier Aminievskaya SZ և Messier Ryazanskaya SZ ընկերությունները հայտեր են ներկայացրել՝ Մոսկվայի արևմուտքում և արևելքում երկու տրանսպորտային հանգույցների ձեռքբերման համար. հայտնում է ռուսական «Ведомости» գործակալությունը:
Առաջին կառույցը համաձայնել է Ամինեվսկոյե մայրուղու տրանսպորտային հանգույցի համար վճարել 115 միլիոն ռուբլի, որին պատկանում է 1,6 հա տարածք։
Այնտեղ հնարավոր կլինի կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր՝ 46,4 հզ մ² տարածքով։ Այս համալիրի գնման հայտ է ներկայացրել նաև «Լիդեր» ընկերությունը, որն, ըստ SPARK-Interfax-ի տվյալների, կապված է «Տաշիր» ընկերության հետ։ Դրա բաժնետոմսերի առնվազն 50%-ը պատկանում է խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին։
Իսկ Ռյազանսկայա հանգույցի գնման համար SZ Messier Ryazanskaya-ի հայտը միակն է։ Մոսկվայի քաղաքապետարանը թույլ է տվել կառուցել գրասենյակային կենտրոն՝ 58,3 հզ մ² մակերեսով։
Messier Group-ը մասնագիտացած է բնակելի և առևտրային անշարժ գույքի զարգացման, ալկոհոլային խմիչքների և գյուղատնտեսության, ակտիվների կառավարման և խորհրդատվության ոլորտում: Նրա հետ աշխատած երկու խորհրդատուներ նշել են, որ այն կապված է գործարար Գագիկ Ծառուկյանի հետ։