
Մահացել է դիկտատոր դոս Սանտոսը

79 տարեկան հասակում Իսպանիայում մահացել է Խոսե Էդուարդո դոս Սանտոսը։ Նա հայտնի է որպես դիկտատոր:
Սանտոսը Անգոլան կառավարել է գրեթե 40 տարի`1979-ից մինչև 2017 թվականներ։ Սանտոսը մահացել է Բարսելոնայի հիվանդանոցում՝ երկարատև հիվանդությունից հետո։