ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թուրքիայում ուղևորներով ավտոբուսը գլորվել է ձորը. մահացածների թվում երեխա կա

 Թուրքիայում ուղեւորներով ավտոբուսը գլորվել է ձորը: Մահացել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։ Եվս 25-ը վիրավորվել են։

 

Վթարը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 5-ի առավոտյան, Քիրքլարելի-Ստամբուլ ավտոճանապարհին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջքաղաքային ավտոբուսի վարորդը, որը պատկանել է Nilüfer տուրիստական ​​ընկերությանը, կորցրել է կառավարումը։

 

Այս պահին դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Քաղաքականություն