Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում փետրվարի 27-ին և 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 27-ին և 28-ին ամբողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 4-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:
Երևանում փետրվարի 27-ին և 28-ին, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։ «Մերձա...
Երևանում և մարզերում կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ. «Վեոլիա Ջուր»
Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ընկ...
ՔԿ-ից արձագանքել են զինծառայողի մահվան դեպքին
Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ...