ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմում արտիստն այրվել է կրակի շոուի ժամանակ
Անցյալ շաբաթավերջին Ղրիմի հանգստավայրերից մեկում՝ Թեոդոսիայում, հրդեհային շոուի ժամանակ սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Հենց ներկայացման ժամանակ արտիստը հնարքներ ցուցադրելիս այրվել է: Այս մասին գրում է Kp.ru-ն:
Միջադեպի մասին հայտնի է դարձել սոցցանցերից։ Տեսանյութն արագ տարածվել է համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը հմտորեն կառավարում կրակը, սակայն ինչ-որ պահի չի կարողանում գլուխ հանել։ Կրակը նախ կլանել է դեմքը, մազերը, իսկ հետո անցել հագուստին։ Հանդիսատեսները, ովքեր արագ վազել են երիտասարդի մոտ, օգնել են մարել կրակը։
Երբ շտապօգնությունը ժամանել է, արտիստի վիճակն արդեն ծանր է եղել։ Նրան արագ ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին օգնությունը, ինչից հետո նա տեղափոխվել է:
Հիվանդանոցից հայտնել են, որ տուժածի վիճակը ծանր է, ունի մարմնի այրվածքներ, սակայն հիմա ամեն ինչ կայուն է:
Տեղի իշխանությունները շարունակում են միջադեպի հանգամանքների ուսումնասիրությունը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառն անորակ կերոսինն է։