ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրիտանացի վարորդները փակել են մայրուղին ու ֆուտբոլ խաղացել փողոցի կենտրոնում

Բրիտանացի վարորդները, ովքեր բողոքում են վառելիքի բարձր գների դեմ, որոշել են համատեղել օգտակարը հաճելիի հետ. նրանք փակ մայրուղիներում ֆուտբոլ էին խաղում` հենց ճանապարհի կենտրոնում:  


Մեծ Բրիտանիայում տեղի են ունենում վարորդների զանգվածային բողոքի ցույցեր: Վարորդները վրդովված են վառելիքի թանկացումից. ցուցարարները կաթվածահար են արել հիմնական մայրուղիների երթևեկությունը և փակել Լոնդոնը հարավ-արևմտյան Ուելսի հետ կապող M4 մայրուղին: Վրդովված վարորդները սպառնում են, որ ցույցերը կշարունակվեն 12 ժամ, իսկ բողոքի ակցիաներ են սպասվում նաև Անգլիայի հյուսիսում և հարավ-արևելքում՝ Յորքշիրում և Էսեքսում։ 


Մեծ Բրիտանիայում բենզինի միջին արժեքը այս պահին կազմում է մոտ 1,91 ֆունտ (2,31 դոլար) մեկ լիտրի համար։ Կտրուկ բարձրացել է նաև դիզվառելիքի արժեքը՝ մեկ լիտրի դիմաց հասնելով 1,99 ֆունտի (2,41 դոլար):

Քաղաքականություն