ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, ավելի քան 20 մարդ տուժել է

Հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան Հայլենդ Պարկ քաղաքում ԱՄՆ Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ: Կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 24 մարդ տուժել է, գրում է RT-ն:

 

Ինչպես ավելի վաղ գրել էր Wgntv-ն` կրակոցները սկսվել են երկուշաբթի առավոտյան ժամը 10:10-ի սահմաններում: Ականատեսները հայտնել են, որ տեսել են ոստիկանների ներկայություն և հրշեջ մեքենաներ, իսկ ոմանք ասել են, որ տեսել են մի քանի մարդկանց, ովքեր փախել են շքերթից:
 

Ենթադրյալ զինված անձը կալանքի տակ չէ։ Հարակից տարածքի բնակչությանը կոչ է արվել տեղում պատսպարվել և խուսափել քաղաքի կենտրոնական տարածքից:
 

Ականատեսները պատմել են, որ զինված անձը գտնվել է խանութի տանիքում և կրակել շքերթի ամբոխի վրա: Պաշտոնյաները չեն հաստատել այդ տեղեկությունը։