Կստորագրվի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը

Ֆինլանդիան և Շվեդիան այսօր սկսել և 1 փուլով ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Հուլիսի 5-ին կստորագրվի միանալու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում կատարելով դաշինքի տարածած հայտարարությանը։
 

«Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն ավարտեցին հուլիսի 4-ին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Երկու երկրներն էլ պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ ամրագրված քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը։ Բանակցությունների ավարտից հետո դաշնակիցները հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պետք է ստորագրեն Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու մասին արձանագրությունները»,-ասված է հաղորդագրությունում։

Քաղաքականություն